Մոսկվա
Մոսկվան Ռուսաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոն է, ինչպես նաև կարևորագույն տրանսպորտային հանգույց։ Մոսկվայում կան բազմաթիվ տեսարժան վայրեր՝ ինչպես պատմամշակութային և ճարտարապետական հուշարձաններ, այնպես էլ ժամանակակից ժամանցային ենթակառուցվածքներ։ Ժամանակակից Մոսկվայում հաշվվում է ավելի քան 100 թատրոն (Մեծ թատրոնը, Փոքր թատրոնը, Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոնը և այլն) և 60-ից ավել թանգարան (Տրետյակովյան պատկերասրահը, Պոլիտեխնիկական, Պատմական, Կենդանաբանական և այլն): Հայտնի պուրակներից են Իզմայլովյան պուրակը, Տիմիրյազևսկի պուրակը և այլն:

Սանկտ Պետերբուրգ
Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի արդյունաբերական, մշակութային և գիտական կենտրոն է, տրանսպորտային խոշոր հանգույց, նավահանգիստ։ Հիմնադրել է 1703 թվականի մայիսի 23-ին Ռուսաստանի կայսր Պետրոս I-ը։ Յուրօրինակ ճարտարապետական կերպարով Սանկտ Պետերբուրգն աշխարհի գեղեցիկ քաղաքներից է։ Առաջին ռուսական թանգարանը հիմնադրվել է Պետերբուրգում՝ 1719 թվականին։ Արվեստի հարուստ հավաքածու է պահպանվում Էրմիտաժում, Ռուսական թանգարանում: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Կենտրոնական զինվորական-ծովային թանգարանը, Լենինգրադի պատմության պետական թանգարանը («Պետրոպավլովյան ամրոց» և «Օրեշեկ» մասնաճյուղերով), քաղաքի քանդակագործության թանգարանը։

Սոչի
Սոչին հանդիսանում է Ռուսաստանի ամենամեծ հանգստավայրը, կարևոր տրանսպորտային հանգույցը, ինչպես նաև Ռուսաստանի սևծովյան ափի խոշորագույն տնտեսական և մշակութային կենտրոնը: Սոչին հայտնի է իր լողափերով, տաք կլիմայով և հանքային աղբյուրներով նաև հանդիսանում է Ռուսաստանի և Եվրոպայի ամենաերկար քաղաքը: Քաղաքի տարածքում գտնվող Արևմտյան Կովկասի կուսական Կոլխիդյան անտառները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում են:

Դոնի Ռոստով
Դոնի Ռոստովը խոշոր քաղաք է Ռուսաստանի եվրոպական մասի հարավում, Ռոստովի մարզի վարչական կենտրոնն է։ Այն վարչական, մշակութային, գիտակրթական, արդյունաբերական խոշոր կենտրոն է և Ռուսաստանի հարավի կարևորագույն տրանսպորտային հանգույցը։ Ոչ պաշտոնապես Դոնի Ռոստովն անվանում են «Կովկասի դարպասներ» և Ռուսաստանի հարավային մայրաքաղաք:

Անապա
Անապան գտնվում է Կրասնոդարի երկրամասի հարավարևմտյան հատվածում, Սև ծովի ափին, հանդիսանում է Անապայի քաղաքային օկրուգի վարչական կենտրոնը։ Անապայի հարևանությամբ զարգանում է զբոսաշրջային ենթակառուցվածքը՝ աֆրիկյան, հունական, հայկական գյուղեր, դինոզավրերի յուրահատուկ այգի, ուտրիշյան դելֆինարիում: Ինչպես նաև կա 2 ջրաշխարհ, 29 գրադարան, որոնցից 4-ը՝ մանկական, գործում են բազմաթիվ առողջարաններ, հանգստյան տներ, մեծ ու փոքր հյուրանոցներ և խանութներ: Անապան մերձսևծովյան կլիմայական, գերազանցապես մանկական առողջավայր է։ Առողջարանները գործում են ամբողջ տարին։

Կազան
Կազան քաղաքը, խոշոր նավահանգիստ է Վոլգայի ձախ ափին։ Ռուսաստանի տնտեսական, քաղաքական, գիտական, մշակութային ու մարզական խոշորագույն կենտրոններից մեկն է։ Կազանի կրեմլն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Քաղաքն ունի գրանցված բրենդ՝ «Ռուսաստանի երրորդ մայրաքաղաք»։ Ոչ պաշտոնապես ու կիսապաշտոնական անվանվում է «ռուս ֆեդերալիզմի մայրաքաղաք» ու «աշխարհի բոլոր թաթարների մայրաքաղաք»։ 2005 թվականին տոնվել է Կազանի հազարամյակը:

Վորոնեժ
Վորոնեժ քաղաք Ռուսաստանում, Վորոնեժի մարզի վարչական կենտրոնը։ Երկաթուղային խոշոր հանգույց է։

Յարոսլավլ
Յարոսլավլը Ռուսաստանի ամենահին քաղաքներից մեկն է. հիմնադրվել է 11-րդ դարում և ծաղկում է ապրել 17-րդ դարում։ 2010 թվականին նշվեց քաղաքի հազարամյակը։ Քաղաքի պատմական կենտրոնը, որ տեղակայված է Վոլգա ու Կոտորոսլ գետերի միախառնման տեղին մոտ, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Յարոսլավլն ավանդաբար համարվում է Ռուսաստանի Ոսկե օղակի հիմնական օբյեկտներից մեկը։
